Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մշակույթի նախարարը դեմ չէ Հայաստանի օրհներգի փոփոխությանը․ «ՀԺ»

10:05, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
Մշակույթի նախարարը դեմ չէ Հայաստանի օրհներգի փոփոխությանը․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն չունի Հայաստանի Հանրապետության օրհներգը «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու հավանականության մասին:
     «Առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- մեր հարցին պատասխանելով` ասաց նա և հավելեց, որ «Քեզ համար, Հայաստանը» շատ լավ երգ է:
     Ինքը կողմ կլինի՞ հիմնի այդ տարբերակին: «Ամեն բան պետք է արվի համընդհանուր քննարկման և մրցույթի արդյունքում»,- արձագանքեց Երևանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու եկած Արմեն Ամիրյանը:
     Ինչ վերաբերում է օրակարգում Հայաստանի օրհներգի փոփոխության հարց լինելուն, մշակույթի նախարարը պատասխանեց. «Ես կուզեի, որ լիներ»:
     Մանրամասները՝ թերթի համարում։

4496 | 2
Facebook