Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենակ Նաջարյանով չի». քաղաքապետարանից բացասական պատասխանի դեպքում` ֆիրդուսցիները կդիմեն նախագահին

15:35, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
«Մենակ Նաջարյանով չի». քաղաքապետարանից բացասական պատասխանի դեպքում` ֆիրդուսցիները կդիմեն նախագահին

«Ուրբաթ դիմում ենք ներկայացրել քաղաքապետարանին, հույս ունենք, որ դրական կպատասխանեն: Հուսանք, որ ընտրել ենք այն քաղաքապետին, որն իր ժողովրդին կաջակցի»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին «Ֆիրդուսի» շուկայի աշխատակացիները:
     Հիշեցնենք, որ օրեր առաջ, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որոշում է կայացվել առևտրականներին տեղափոխել գործող այլ շուկաներ և Ֆիրդուսի հարակից տարածքները դարձնել ավելի հարմարավետ: «Ներդրողի կողմից տվյալ տարածքում արդեն իսկ մեկնարկում են շինարարական աշխատանքները, և պետք է քայլեր ձեռնարկենք, որ տարածքում առևտրային գործունեություն իրականացնող մեր համաքաղաքացիներին տեղափոխենք համապատասխան այլ վայրեր, որ կարողանան շարունակել իրենց գործունեությունը»,- ասել է Տարոն Մարգարյանը:
     Առևտրականները թեպետ հայտնել են իրենց դժգոհությունը՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում իրենց տարածքները լքել, նույնիսկ բողոքի ակցիա անցկացրել կառավարության շենքի դիմաց, սակայն մտահոգությունը, որ գործն ավարտին կհասցնեն առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, նրանց հանգիստ չի տալիս: Մինչ այս պահը ոչ մի համաձայնության չեն եկել, իսկ աշխատակիցներն ասում են, որ ոչ մի գնով չեն տեղափոխվի, կմնան իրեց տեղում:

«Տուրիստները ոտքները դնում են հրապարակ, միանգամից մտնում են «Ֆիրդուսի» տոնավաճառ». ֆիրդուսցիների մոտ սպասողական վիճակ է

     Մեր հարցին, թե այնուամենայնիվ, կա՞ն մարդիկ, ովքեր կցանկանան տեղափոխվել մեկ այլ տոնավաճառ, ասացին՝ ոչ ոք չի ուզում, որովհետև «Երևան» տոնավաճառը «գնալու-հետ գալու փորձն ունեն» արդեն. «էնտեղ էլ էին գովում, թե լավ է լինելու… դե, եթե լավ լիներ, ոչ մեկ հետ չէր գա»,- նշեցին նրանք:
     Աշխատակիցներից մեկն էլ խոստովանեց` քանի որ «Ֆիրդուսում» գրեթե առևտուր չի լինում, ինքը և իր նման էլի մարդիկ, երևի թե կցանկանային մեկ ուրիշ տոնավաճառում իրականացնել իրենց աշխատանքը. «Էս մի փոքր սեղանիկի համար 150 հազար դրամ եմ վճարում, իսկ էստեղ մնալ ցանկացողները հիմնականում նրանք են, որոնց գործերը լավ են, առևտուր կա. մարդ կա՝ իր տեղի համար 300-400 հազար դրամ է վարձ է տալիս, իսկ իմ նմանի համար միևնույն է, թե որտեղ կկանգնի»:
     Աշխատակիցների ներկայացմամբ` «տուրիստները ոտքները դնում են հրապարակ՝ միանգամից մտնում են «Ֆիրդուսի» տոնավաճառ, իսկ նրանք, ովքեր ասում են, թե «Ֆիրդուսը» գցում է քաղաքի տեսքը, գլուխները պատովն են տալիս… սա հնություն է, որը միշտ պիտի մնա իր տեղում»:
     Հարցին, թե ինչպես են վերաբերվում նրան, որ տեղափոխվելու դեպքում տեղի համար մի քանի ամիս գումար չեն վճարելու, կարծիք հայտնեցին, որ եթե մի բան ձրի է, օգուտ չի կարող լինել: «Եթե պիտ գնաս մի տեղ, որտեղ հաճախորդ չունես` անիմաստ է գնալը: Արդյունքում միայն տրանսպորտին ենք փող տալու` գնանք-գանք, ավելի լավ չի՞ տանը մնանք… Կամ` հո մենակ գնալով ու անիմաստ նստելո՞վ չի` բա մեր վարկերը, պարտքերն ո՞վ կփակի… լավ, ասենք, մի բան ծախեցի, դրանով ո՞ր հարցը լուծեմ»,- մեկը մյուսին լրացնելով ասում էին աշխատակիցները:
     Վերջիները նշեցին, որ այս պահին առևտուրը լավ է, չեն դժգոհում. «Ձմեռվա համեմատ ավելի լավ է. հիմա նոր-նոր գործն սկսվել ա, ամբողջ ձմեռ չաշխատեցինք, գործ չկար, ցուրտ էր, մտնող չկար շուկա, մի քիչ կանգնում` թողնում, գնում էինք»:
«Տուրիստները ոտքները դնում են հրապարակ, միանգամից մտնում են «Ֆիրդուսի» տոնավաճառ». ֆիրդուսցիների մոտ սպասողական վիճակ է
«Տուրիստները ոտքները դնում են հրապարակ, միանգամից մտնում են «Ֆիրդուսի» տոնավաճառ». ֆիրդուսցիների մոտ սպասողական վիճակ է
«Տուրիստները ոտքները դնում են հրապարակ, միանգամից մտնում են «Ֆիրդուսի» տոնավաճառ». ֆիրդուսցիների մոտ սպասողական վիճակ է
«Տուրիստները ոտքները դնում են հրապարակ, միանգամից մտնում են «Ֆիրդուսի» տոնավաճառ». ֆիրդուսցիների մոտ սպասողական վիճակ է

     Իսկ թե ինչպես են լեզու գտնելու ներդնողների հետ, ասացին, երբ որ ներդնողը կգա և տան տերերի հետ կպայմանավորվի, իրենք ըմբռնումով կմոտենան հարցին և կտեղափոխվեն, սակայն նշեցին, որ մինչ օրս ոչ մի ներդրող չեն տեսել:
     Հիշեցնենք, որ օրերս Տարոն Մարգարյանը նշել էր, որ արդեն ներդնողներ կան` հավելելով, որ վերջին 15 տարիների ընթացքում բազմաթիվ բողոքներ կան «Ֆիրդուս» թաղամասի հետ կապված, քանի որ այն իրացման գոտի է, իսկ քաղաքացիները վարձով են ապրում: «Ներդրողները կան, գործընթաց են սկսել, որն օր առաջ ուզում են սկսել, որպեսզի այդ թաղամասը լինի գեղեցիկ կառուցապատված»,- ասել էր Մարգարյանը:
     «Ֆիրդուսի» աշխատակիցները մի շաբաթվա ընթացքում կստանան քաղաքապետարանին ուղղված իրենց դիմումի պատասխանը, թե ինչ ակնկալիքներ ունեն, մեր զրուցակիցներից մեկն ասաց. «Ինչ ուզեն կանեն, իրանց ձեռքը չի՞: Եթե որոշել են, որ պիտի մեզ հանեն` կհանեն, մեր կարծիքը հաշվի չեն առնի, բայց մենք խնդրում ենք մարդկայնորեն մոտենալ այս հարցին»:
     Բացասական պատասխանի դեպքում էլ կդիմեն այլ կառույցների. ««Ոսկե ցլիկի» մեջ որ աում ա` մենակ Նաջարյանով չի` ուրիշ մարդ էլ կա, կդիմենք նախագահին»:
     Նշենք նաև, որ այս պահի դրությամբ տոնավաճառում աշխատանքն ընթանում է բնականոն հունով։
«Տուրիստները ոտքները դնում են հրապարակ, միանգամից մտնում են «Ֆիրդուսի» տոնավաճառ». ֆիրդուսցիների մոտ սպասողական վիճակ է
«Տուրիստները ոտքները դնում են հրապարակ, միանգամից մտնում են «Ֆիրդուսի» տոնավաճառ». ֆիրդուսցիների մոտ սպասողական վիճակ է
«Տուրիստները ոտքները դնում են հրապարակ, միանգամից մտնում են «Ֆիրդուսի» տոնավաճառ». ֆիրդուսցիների մոտ սպասողական վիճակ է
«Տուրիստները ոտքները դնում են հրապարակ, միանգամից մտնում են «Ֆիրդուսի» տոնավաճառ». ֆիրդուսցիների մոտ սպասողական վիճակ է

4600 | 0
Facebook