Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Pour toi Arme՛nie-ն կարող է Հայաստանի նոր օրհներգը դառնալ». Շառլ Ազնավուր

11:20, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
«Pour toi Arme՛nie-ն կարող է Հայաստանի նոր օրհներգը դառնալ». Շառլ Ազնավուր
     Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը ֆրանսիական ռադիոկայանի եթերում պատմել է Հայաստան կատարած այցի, ինչպես նաև որդու՝ Նիկոլայի մկրտության մասին: Նա նշել է, որ իր բոլոր երեխաները մկրտվել են հայկական եկեղեցում և դա իր համար իսկապես մեծ պատիվ է:
     Շառլ Ազնավուրն անդրադարձել է նաև «Ազնավուր» հիմնադրամի ստեղծմանն ու նշել, որ բոլոր հարցերով որդին է զբաղվում:
     ««Ազնավուր» հիմնադրամը նպատակ ունի օգնելու ամբողջ աշխարհի հայերին: Այն զբաղվելու է երիտասարդության խնդիրներով, օգնելու է, որպեսզի նրանք չհեռանան երկրից, այլ կարողանան իրացնել իրենց կարողությունները հայրենիքում»,- նշել է շանսոնյեն:
     Շառլ Ազնավուրը խոսել է նաև Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին ու նշել, որ այն
     առանձնապես ոչինչ չի ասում և, հնարավոր է, որ «Pour toi Arme՛nie»-ն նոր օրհներգը դառնա:
     «Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, և ոչ միայն նա»։
    
    
«Pour toi Arme՛nie-ն կարող է Հայաստանի նոր օրհներգը դառնալ». Շառլ Ազնավուր
8062 | 3
Facebook