Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում զանգվածային ցույցեր են ընդդեմ կաշառակերության. արդեն կան ձերբակալվածներ

11:00, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
Ռուսաստանում զանգվածային ցույցեր են ընդդեմ կաշառակերության. արդեն կան ձերբակալվածներ

Ռուսաստանի տարբեր քաղաքներում այսօր զանգվածային ցույցեր են անցկացվում ընդդեմ կաշառակերության, որոնց կազմակերպիչը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գլխավորած Կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամն է:
     Լրատվականների հաղորդմամբ` ցույցերն արդեն սկսվել են Վլադիվոստոկում, Բլագովեշչենսկում և Կազանում: Վլադիվոստոկում և Բլագովեշչենսկում արդեն ձերբակալություններ են տեղի ունեցել:
     Վլադիվոստոկում ձերբակալվել է առնվազն 2 մարդ, այդ թվում Նավալնիի շտաբի ղեկավար Յուրի Կուչինը: Նա ոստիկանական բաժանմունք է բերվել մինչև ցույցի վայր հասնելը:
     Ձերբակալվել է նաև Մաքսիմ Շինկարենկոն, ով պատրաստվել է միանձնյա պիկետ իրականացնել: Վլադիվոստոկում ևս մեկ ցուցարարի վրա կանաչ ներկ են լցրել: Այստեղ արտոնված հանրահավաքաին շուրջ 300 մարդ է մասնակցում:
     Նշվում է, որ Բլագովեշչենսկ քաղաքում ձերբակալվել է 1 մարդ, ով պարզած է եղել «Ռուսաստանն առանց կաշառակերության» գրությամբ պաստառ: Հաղորդվում է նաև, որ Կազանում ավելի քան 400 մարդ է մասնակցում նախօրոք արտոնագրված ցույցին:

6840 | 5
Facebook