Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ելք»-ը կմասնակցի Երևանի քաղաքապետի երդմնակալությանը, «Երկիր ծիրանի»-ն՝ ոչ

10:40, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
«Ելք»-ը կմասնակցի Երևանի քաղաքապետի երդմնակալությանը, «Երկիր ծիրանի»-ն՝ ոչ
     Քիչ անց կմեկնարկի Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը։ Մինչ այդ «Ելք» խմբակցության անդամները հայտարարել էին, որ մասնակցելու են արարողությանը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշել, որ չեն մասնակցելու, քանի որ չեն ընդունում, որ Տարոն Մարգարյանը ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ է։
     Կուսակցությունը նաև հայտարարություն է տարածել․
     «Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցությունը 2017թ. հունիսի 12-ին, ժամը 11:00-ին (Արգիշտի 1, 434 աշխատասենյակ) հրավիրել է նիստ հետևյալ օրակարգով.
  1. ԱՄՆ 28-րդ նախագահ և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ:
  2. Երևան քաղաքի տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ:
  3. Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի վերաբերյալ:
  4. Երևանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումների և քննարկումների անցկացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
  5. Երևանի ավագանու վերահսկողական լիազորությունների հետ կապված` ավագանու և քաղաքապետի իրավական ակտերի, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա հասարակական կազմակերպությունների, մասնագիտացված խմբերի և անհատների հետ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
3325 | 1
Facebook