Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տհաճ միջադեպ՝ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ընթացքում

02:05, կիրակի, 11 հունիսի, 2017 թ.
Տհաճ միջադեպ՝ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ընթացքում

Թբիլիսիում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին Հայաստանը ներկայացված է ընդլայնված կազմով: Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի 59, 71, 80 և 98 կգ քաշային կարգերի ըմբիշները: Հայ ըմբիշները 2 արծաթե մեդալ են նվաճել։ 80 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը, եզրափակչում զիջելով վրացի ըմբիշին, նվաճեց արծաթե մեդալ։ 98 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հանդիպում էր վրացի Ռևազ Նադարեիշվիլու հետ։ Վրացի ըմբիշի օգտին կողմնակալ մրցավարության պատճառով տրիբունաներում զանգվածային քաշքշուկ է սկսվել, իսկ Արթուր Ալեքսանյանը լքել է գորգը՝ չշարունակելով պայքարը։ Նրա հաշվին տեխնիկական պարտություն է գրանցվել՝ 1։4 հաշվով։

Տհաճ միջադեպ՝ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ընթացքում
35101 | 3
Facebook