Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գորիսի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

17:00, ուրբաթ, 09 հունիսի, 2017 թ.
Գորիսի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից
     ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
     Հիշեցնենք՝ 2016-ի մարտին լուրեր էին տարածվել, որ Ազիզյանը ծեծի է ենթարկել իր տեղակալի եղբորն՝ Արթուր Գևորգյանին։ Նրա մասնակցությամբ մեկ այլ ծեծկռտուքի մասին տեղեկություններ էին հայտնվել նաև 2017-ի փետրվարին․ նշվում էր, որ նա իր աշխատասենյակում այլ ոստիկանների հետ միասին ծեծել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդուն՝ Էդմոն Խաչատրյանին:
4380 | 1
Facebook