Հունիսի 7-ին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 16-ի: Այս մասին ILNA գործակալությանը հայտնել է Իսլամական Հանրապետության դատական բժշկության կենտրոնի ղեկավար Ահմադ Շոջային:
«Ցավոք, զոհերի թիվը ավելացել է մինչև 16: Նրանց թվում կան երեք կանայք, մնացածը տղամարդիկ են»,- ասել է նա: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի և 52 տուժածի մասին:
Ինչպես հայտնել են Իրանի ՆԳ նախարարությունում՝ ներկայում իրադրությունը վերահսկվում է անվտանգության ուժերի և իրավապահ մարմինների կողմից։