Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ

13:45, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
Աննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ
     Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը:
    
     Աննա Ստեփանյանի կենսագրությունը.
    

     Ծնվել է Երևանում 04.05.1971թ.,
     1993թ-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետը,
     ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
     Աշխատանքային գործունեությունը.
     1993-1996թթ. - մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 77 դպրոցում,
     1996-2008թթ. - Ուսումնադաստիարակչական աշխ. գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 83 դպրոցում
     2008թ.ից մինչև 2017թ. հունիսի 7-ը՝ Երևանի Սիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն,
     2015-2016թթ. դասախոսել է ԵՊՄՀ-ում:
     Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
     Ամուսնացած է, ունի 2 դուստր:
3618 | 0
Facebook