Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Սաքունցին սպառնալու դեպքի առթիվ ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին

10:55, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
Արթուր Սաքունցին սպառնալու դեպքի առթիվ ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրավապաշտպան Արթուր Սաքունցի հասցեին հնչող սպառնալիքների առնչությամբ նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։
     ՄԻՊ-ի աշխատակազմը հայտարարություն է տարածել «Խիստ մտահոգող են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հրապարակած տեղեկությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի որոշ օգտատերերի կողմից նրան կյանքից զրկելու սպառնալիքների վերաբերյալ: Անթույլատրելի է այդպիսի երևույթի ցանկացած դրսևորում: Իրավապահ մարմիններն այս հարցի կապակցությամբ պետք է անհապաղ քննություն նախաձեռնեն: Այս պահի դրությամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած նախնական տեղեկությունն այն մասին, որ Ա.Սաքունցի հաղորդման հիման վրա սկսվել է ստուգման ընթացակարգ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ համապատասխան գրություն է հասցեագրվել իրավապահ մարմնին»:
     Տեղեկացնենք, որ «Սաքունց, ես քեզ սպանելու եմ…… քո նման Վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք: Ամեն վայրկյան սպասիր ինձ: Ես հետևից կրակողներից չեմ: Կրակելու եմ դեմից՝ 2-3 մետրից, 9 մմ տրամաչափի փամփուշտով. սպասիր ինձ Սաքունց» գրառումներով օրեր առաջ իրավապաշտպանին սպառնացել է ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ավանեսյանը: Նա այդ գրատումը թողել է Սաքունցի հրապարակման տակ:

2626 | 0
Facebook