Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սայաթ-Նովա» փառատոնն իր շուրջը կմիավորի հարևան երկու երկրների տարբեր փորձառություն ունեցող երաժիշտների

16:05, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
«Սայաթ-Նովա» փառատոնն իր շուրջը կմիավորի հարևան երկու երկրների տարբեր փորձառություն ունեցող երաժիշտների

«Սայաթ-Նովա» փառատոնն այս տարի տեղի կունենա հունիսի 16-18-ը: Այն կմեկնարկի Թբիլիսիում և կավարտվի Երևանում: Հայ երաժիշտները հունիսի 16-ին կհյուրընկալվեն Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում: Այստեղ հայ և վրացի երաժիշտները կներկայացնեն Սայաթ-Նովայի ու աշուղական երաժշտությունը ոչ միայն անհատական կատարումների այլև համարտեղ աշխատանքի միջոցով:
     «Սայաթ-Նովա» փառատոնի նպատակն է պահպանել և տարածել Սայաթ-Նովայի ժառանգությունն ու առհասարակ աշուղական մշակույթը: Մի քանի օրերի ընթացքում Սայաթ-Նովա փառատոնն իր շուրջը կմիավորի երկու հարևան երկրների տարբեր փորձառություն ունեցող երաժիշտների, ովքեր անաղարտ են պահում Սայաթ-Նովայի երաժշտությունն ու աշուղական արվեստը:
     «Սայաթ-Նովա» փառատոնն այս տարի տեղի կունենա երկրորդ անգամ ու ևս մեկ անգամ կմիավորի մեծ բանաստեղծի և աշուղի արվեստը գնահատողներին: Փառատոնը կօգնի վերհիշել ու վերագնահատել հայկական երաժշտության ունեցած ու տարիների ընթացքում մեզ հասած հարուստ ժառանգությունը:

2943 | 1
Facebook