Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել են «Հայոց լեզվի և գրականության» միասնական քննությունները

10:55, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
Մեկնարկել են «Հայոց լեզվի և գրականության» միասնական քննությունները

Հանրապետությունում մեկնարկել են «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունները:
     Քննություններին այսօր մասնակցում է շուրջ 5 հազար դիմորդ, գործում է քննական 29 կենտրոն: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը զրուցել է դիմորդների հետ՝ հորդորելով չվախենալ։ Նա հիշեցրել է, որ դիմորդների թիվն այս տարի քիչ է, ինչը նշանակում է՝ միջին միավորներով հնարավոր է ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ:
     Նշենք, որ դիմորդների թիվն, ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ նվազել է 1500-ով: Այս տարի բուհ ընդունվելու համար դիմել է 9 հազար 737 դիմորդ: Պետպատվերի համար հատկացված է 1641 տեղ 18 հազար վճարովի համակարգի համար:

4247 | 0
Facebook