Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը պատրաստ է սննդամթերք մատակարարել Կատարին

22:30, երկուշաբթի, 05 հունիսի, 2017 թ.
Իրանը պատրաստ է սննդամթերք մատակարարել Կատարին

Իրանի գյուղատնտեսական արտադրանք արտահանողների ասոցիացիայի ղեկավար Ռեզա Նուրանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է սննդամթերք մատակարարել Կատար: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:

Նուրանին նշել է, որ Իրանը պատրաստ է արդեն 12 ժամ հետո սկսել ծովային ճանապարհով սննդամթերքի մատակարարումը։ Նա հայտնել է, որ Կատարը Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից ու ՄԱԷ-ից ներմուծում էր 4-5 մլրդ դոլարի սննդամթերք։ Հիշեցնենք, որ արաբական այդ և մի քանի այլ պետություններ խզել են դիվանագիտական կապերը Կատարի հետ: Արաբական մի շարք առաջատար ավիաընկերություններ դադարեցրել են ավիահաղորդակցումը Կատարի հետ: Խզվել է նաև Կատարի հետ ծավային հաղորդակցությունը:

Սաուդյան Արաբիան ու ՄԱԷ-ն դադարեցրել են նաև սպիտակ շաքարի արտահանումը Կատար:
     Հաղորդվել էր, որ Կատարի բնակիչները դատարկում են խանութները: Հայտնի է նաև, որ Սաուդյան Արաբիայի և Կատարի միջև սահմանային անցակետում բազմաթիվ բեռնատարներ են կուտակվել, որոնք չեն կարողանում հասնել Կատար։

6844 | 0
Facebook