Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում․ Կարեն Կարապետյանի նշանակումից 8 ամիս անց շոշափելի որևէ փոփոխություն տեսնո՞ւմ եք

20:05, երկուշաբթի, 05 հունիսի, 2017 թ.
Հարցում․ Կարեն Կարապետյանի նշանակումից 8 ամիս անց շոշափելի որևէ փոփոխություն տեսնո՞ւմ եք
     Լրացավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 8-րդ ամիսը։ Դեռ հոկտեմբերին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Կարապետյանը հայտարարել էր․ «Եթե նորմալ աշխատենք, կունենանք փոփոխություններ։ Փորձել ենք մեր ծրագրի մեջ մաքսիմալ պրագմատիկ ու ռացիոնալ ձևով նշել այն քայլերն՝ ինչ ենք անելու։ Հասկանալով, որ վեց, յոթ ամիս հետո գալու է պահը հաշվետվություն տալու, փորձել ենք մաքսիմալ գրել այն, ինչ հնարավոր է անել»:
     Շատերը նշում են, որ այս ամիսներին Կարեն Կարապետյանը նկատելի ու շոշափելի որևէ արդյունքի չի հասել ու չի կատարել իր տված խոստումներն՝ սկսած մենաշնորհների վերացումից մինչև արտերկրից ֆինանսական ներդրումների ներգրավում և այլն։ Մի մասն էլ արդարացնում է՝ նշելով, որ թեև տնտեսական քաղաքականությունը դեռևս անարդյունավետ է, բայց մոտիվացիան տեսանելի է։
     Հարցման նպատակն է պարզել՝ հասարակությունը Կարեն Կարապետյանի նշանակումից 8 ամիս անց շոշափելի որևէ փոփոխություն տեսնո՞ւմ է։
     Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:
23300 | 17
Facebook