Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մի շարք խոշոր ավիաընկերություններ դադարեցրել են դեպի Կատար թռիչքները

14:40, երկուշաբթի, 05 հունիսի, 2017 թ.
Մի շարք խոշոր ավիաընկերություններ դադարեցրել են դեպի Կատար թռիչքները

Արաբական մի շարք խոշոր ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Կատար, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եմենը և Լիբիան խզել են հարաբերություններն այդ պետության հետ, հայտնում է Reuters գործակալությունը:

Դեպի Դոհա չվերթները չեղարկել են էմիրաթական Flydubai-ը, Emirates-ը, Air Arabia-ն, Etihad Airways-ը, Սուդյան Արաբիային պատկանող Saudia-ը, Բահրեյնի Gulf Air-ը և եգիպտական Egypt Air-ը:

Իր հերթին, Կատարի ազգային ավիափոխադրող ընկերությունը՝ Qatar Airways-ը, դադարեցրել է բոլոր չվերթները Սաուդյան Արաբիա: Այդ մասին ասված է ավիաընկերության կայքում:

6547 | 0
Facebook