Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ունենք գործարարների մի մեծ բանակ, ովքեր ոչ միայն չեն դադարեցրել, այլև ապրիլյան պատերազմի օրերին շարունակում էին իրենց ներդրումները»․ Արցախի վարչապետ

11:05, երկուշաբթի, 05 հունիսի, 2017 թ.
«Ունենք գործարարների մի մեծ բանակ, ովքեր ոչ միայն չեն դադարեցրել, այլև ապրիլյան պատերազմի օրերին շարունակում էին իրենց ներդրումները»․ Արցախի վարչապետ
     2016 թվականին Արցախի հանրապետությունն ունեցել է 9% տնտեսական աճ, իսկ այս տարի սպասվում է 10%-ից ավելի։ Այս մասին Արցախի հանրապետությունում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Խոսելով ներդրումային և զբոսաշրջության ծրագրերի մասին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ունենք ներդրողների մի մեծ բանակ, ովքեր ոչ միայն չեն դադարեցրել, այլ նաև ապրիլյան օրերին շարունակում էին իրենց ներդրումները։ 2016-ին շահագործման են հանձնվել նոր ՀԷԿ-եր, որոնց թիվը կհամալրվի նաև այս տարի։ Դարձել ենք երկիր, որը բավարարում է ոչ միայն իր սեփական էլեկտրաէներգիայի պահանջը վերականգնող հիդրոռեսուրսների արդյունքում, այլ նաև արդեն սկսել ենք և առաջիկա տարիներին ծավալներն ավելացնելու ենք արտահանման` դեպի Հայաստան։ 2017 թվականի առաջին հինգ ամսվա արդյունքներով կարող ենք ասել, որ ավելացել են շինարարության ծավալները՝ բարեգործական, պետական և այլ աղբյուրների հաշվին։ Ձկնաբուծությունն է զարգանում։ Եթե տասը տարի առաջ երազում էինք պահածոյի գործարան ունենալու մասին, ապա այսօր դրանք մեծ թիվ են կազմում»։ Վարչապետը նշել է, որ այգեգործական նոր նախագիծ են պատրաստում, որը հիմնական հեռանկարն է լինելու Արցախի հանրապետության առաջիկա 10 տարիների համար։ «Տասնյակ հազար հեկտար այգի տնկելու հնարավորություն ունենք։ Արդեն սկսվել է բերքահավաքը և մեր նախնական հաշվարկներով՝ լավ է լինելու: Մեր գյուղատնտեսական նախագծերն սկսել են իրեն պտուղները տալ»: Անդրադառնալով զբոսաջրջության ոլորտին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ զբոսաշրջության մասով անցած տարի անկում եղել է, բայց դրական տեղաշարժ կա․ «Հյուրանոցներում պատվիրված համարները մեծ թիվ են կազմում։ Կան գործարարներ, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել հյուրանոցներ կառուցելու համար, սակայն հյուրանոցների քանակը մեծ է և բացի ամառային մի քանի օրերից և մայիսից 9-ից, այլ ժամանակահատված այդպես ծանրաբեռնված չի լինում»:
2885 | 0
Facebook