Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի հավաքականը ջախջախեց Սենթ Քիթս և Նևիսին

21:50, կիրակի, 04 հունիսի, 2017 թ.
Հայաստանի հավաքականը ջախջախեց Սենթ Քիթս և Նևիսին

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան - Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց՝ 5:0 հաշվով։ Հանդիպման 20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ռուսլան Կորյանն, իսկ 30-րդ և 40-րդ րոպեներին դուբլ ձևակերպեց մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեին մեր հավաքականի 4-րդ գնդակը խփեց Արթուր Սարկիսովը։ Հանդիպման 89-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Արտակ Եդիգարյանը:

5635 | 0
Facebook