Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Յուվենթուս» - «Ռեալ» հանդիպումը կարող էր ողբերգությամբ ավարտվել թուրինյան ակումբի հարյուրավոր երկրպագուների համար: Football Italia-ի հաղորդմամբ` Թուրինում` հատուկ երկրպագուների համար նախատեսված գոտում եզրափակիչ խաղին հետևել է «Յուվենթուս»-ի ավելի քան 20 հազար երկրպագու: «Ռեալի» 3-րդ գոլից հետո մի քանի պայթյուն է որոտացել, ինչից հետո մարդկանց շրջանում խուճապ է առաջացել: Մարդիկ սկսել են այս ու այն կողմ վազել, ինչը հրմշտոցի պատճառ է դարձել: Պայթյունի, նաև հրմշտոցի հետևանքով տուժել է մոտ 400 մարդ, որոնցից մի քանիսը լուրջ վնասվածք է ստացել:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով: