Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռեալ»-ը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը (տեսանյութ)

00:40, կիրակի, 04 հունիսի, 2017 թ.
«Ռեալ»-ը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը (տեսանյութ)

Րոպեներ առաջ Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը` «Յուվենթուս» - «Ռեալ» մրցավեճը։ Մադրիդի «Ռեալ»-ը հաղթանակ տոնեց 4։1 հաշվով՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։ Մադրիդյան ակումբը դարձավ առաջինը, որին հաջողվեց պաշտպանել Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը։ Հանդիպման 20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, 7 րոպե անց Մարիո Մանջուկիչը հավասարեցրեց հաշիվը՝ 1։1։ Երկրորդ խաղակեսում իսպանացիները ևս 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ 61-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կառլոս Կասեմիրոն, 64-րդ րոպեին իր հաշվին դուբլ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ վերջին րոպեին մրցակցի դարպասը գրավեց Մարկո Ասենսիոն։

6556 | 0
Facebook