Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբավորման գործով դատական առաջին նիստի օրը տեղի կունենա բողոքի երթ

14:30, ուրբաթ, 02 հունիսի, 2017 թ.
«Սասնա ծռեր» խմբավորման գործով դատական առաջին նիստի օրը տեղի կունենա բողոքի երթ
     Հունիսի 8-ին՝ ժամը 14:00-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Սասնա ծռեր» խմբավորման 12 անդամների (Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի,Արեգ Կյուրեղյանի, Արմեն Լամբարյանի, Սեդրակ Նազարյանի) և նրանց օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի գործով անդրանիկ դատական նիստը։ «Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այդ օրը ժամը 13:00-ին Ազատության հրապարակից տեղի կունենա երթ դեպի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
3307 | 0
Facebook