Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում մեկնարկել են միասնական և ավարտական քննությունները

10:30, ուրբաթ, 02 հունիսի, 2017 թ.
Հայաստանում մեկնարկել են միասնական և ավարտական քննությունները

Հայաստանում մեկնարկել են կենսաբանություն, աշխարհագրություն և ընդհանուր պատմության առարկանների միասնական և ավարտական քննությունները:
     Շուրջ 1530 դիմորդներ քննություն կհանձնեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից։ Երևանի 190 քննական կենտրոնում քննություններին մասնակցում է 207 դիմորդ:
     Քնություններն անցկացվում են 13 քննակենտրոններում՝ 11-ը մարզերում, 2-ը՝ Երևանում։
     Երևանում գործում է երկու քննական կենտրոն՝ Երևանի թիվ 170 և 190 դպրոցներում:
     Միասնական և ավարտական հաջորդ քննությունը կլինի հունիսի 6-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկաներից, հունիսի 9-ին տեղի կունենա ֆիզիկայի, հունիսի 13-ին՝ օտար լեզուների, հունիսի 16-ին մաթեմատիկայի, հունիսի 20-ին հայոց պատմության և քիմիայի ու հունիսի 23-ին՝ ռուսաց լեզվի քննությունները:

5507 | 0
Facebook