Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում արգելվել է աշխատանքի ընդունել արտասահմանյան վարորդական իրավունք ունեցողներին

17:40, հինգշաբթի, 01 հունիսի, 2017 թ.
Ռուսաստանում արգելվել է աշխատանքի ընդունել արտասահմանյան վարորդական իրավունք ունեցողներին

Այսօր` հունիսի 1-ին, Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որով արգելվում է աշխատանքի ընդունել ռուսական վարորդական իրավունք չունեցող վարորդ-ներգաղթյալներին:
     Փոփոխությունների նախագիծը ներդրվել է դեռևս 2013-ին, սակայն դրա կիրառումը բազմիցս հետաձգվել է: Այդպես պետք է լիներ նաև այս տարի, սակայն ՌԴ Պետդումայի պատգամավորները չեն հասցրել օրենքի կիրառումը ևս մեկ տարով հետաձգող օրինագիծ ընդունել: Հնարավոր է՝ այս օրենքի ընդունումից հետո ավելի քան 10 հազար ներգաղթյալ, հիմնականում Մոսկվայի տարածաշրջանում և Սմոլենսկի ու Բրյանսկի մարզերում ապրող, կորցնի իր աշխատանքը:
     Նշվում է, որ ռուսական վարորդական իրավունքի բացակայության դեպքում սահմանվող տուգանքի չափը կազմում է 50 հազար ռուբլի, սակայն օրինախախտն այս դեպքում համարվելու է ոչ թե վարորդը, այլ գործատուն, ով էլ պարտավոր է վերահսկել վերը նշված արգելքի իրացումը:
     Ռուսական վարորդական իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ է հանձնել 3 քննություն` 1 տեսական և 2 գործնական:

9509 | 0
Facebook