Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

13:40, հինգշաբթի, 01 հունիսի, 2017 թ.
Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հունիս ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն նահանջել է 1 հորիզոնականով։ Նա զբաղեցնում է 7-րդ տեղը։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Սերգեյ Մովսեսյանը և Վլադիմիր Հակոբյանը։

Հունիսի դասակարգման աղյուսակ՝

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2832 միավոր

2. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2812 միավոր

3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2808 միավոր

4. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2805 միավոր

5. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2800 միավոր

6. Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա)՝ 2795 միավոր

7. Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2793 միավոր

8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2786 միավոր

9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2785 միավոր

10. Լիրեն Դինգ (Չինաստան)՝ 2783 միավոր

64․ Սերգեյ Մովսեսյան (Հայաստան)՝ 2679 միավոր

84․ Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)՝ 2667 միավոր

Նշենք նաև, որ կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 28-րդն է՝ 2451 միավորով, իսկ Լիլիթը 57-րդը՝ 2412 միավորով։

3349 | 0
Facebook