Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շահեն Հարությունյանին կրկին դատում են

10:40, հինգշաբթի, 01 հունիսի, 2017 թ.
Շահեն Հարությունյանին կրկին դատում են
     Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վարչական դատարանում ընդունվել է վարույթ՝ կապված Հաց բերողի մահվանը հաջորդող բողոքի ցույցերի կազմակերպման հետ:
     «Ինձ հանգիստ չեն տալիս, հիմա էլ կրկին դատում են․․․ Երևան քաղաքի ոստիկանապետ, ՀՀ ոստիկանության գնդապետ՝ Ս. Մարտիրոսյանի դիմումի համաձայն, Երևանի քաղաքապետարանի լիազորված անձի՝ Անդրանիկ Մուրադյանի միջնոդությամբ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաստատմամբ, ՀՀ վարչական դատարանում ընդուվել է վարույթ ընդդեմ ինձ՝ կապված Հաց բերողի սպանությանը հաջորդող բողոքի ցույցերի կազմակերպման հետ: Նախնական տվյալներով ինձ ուղարկվել է 5 վարույթ, որոնցից դեռևս մեկն է ընդունվել վերաքննիչ դատարան, դատավոր՝ Կարեն Զարիկյանի կողմից: Ցանկանում են պատասխանատվության ենթարկել ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասով: Դատական նիստը նշանակվել է սույն թվականի հունիսի 20-ին՝ ժամը 14:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում, թիվ 333 դատական նիստերի դահլիճ: Դատաքննությունը լինելու է դռնբաց։
     Հ.Գ. Ես ունեմ իմ վրա դատվածություն՝ չորս տարի պայմանական ազատազրկում: Պատիժս կրում եմ պայմանական ազատության մեջ: Մեկ վարչական դատավճիռն էլ կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի կալանավորեն և բանտում տեղավորեն նաև ինձ:
     Հ.Գ.Գ. Զարմանում եմ, թե ինչպես է Տարոն Մարգարյանը իր մեջ այդքան ստորություն գտել, որ կարողանա ինձ դատի տալ իմ քաղաքական պայքարի համար: Չէ՞ որ Տարոն Մարգարյանի հորն՝ Անդրանիկ Մարգարյանին, Սովետական միությունը դատել է քաղաքական պայքարի համար: Ի վերջո Տարոնի հայրն անդամագրվել է պապիկիս՝ Շահեն Հարոթյունյանի և նրա ընկերների ստեղծած կուսակցությանը՝ ԱՄԿ-ին: Ի վերջո Անդրանիկ Մարգարյանը որոշ չափով եղել է նաև հորս՝ Շանթ Հարությունյանի պայքարի ընկերը: Դե ինչ, կհանդիպենք դատարանում: Ազատություն Հայաստանի և աշխարհի բոլոր քաղբանտարկյալներին»:
5170 | 0
Facebook