Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատերազմը նրանց դարձրեց ավելի լռակյաց, ավելի տխուր. «Նրանք նկարում էին պատերազմը» գիրքը կինովավերագրողների մասին է

14:05, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
Պատերազմը նրանց դարձրեց ավելի լռակյաց, ավելի տխուր. «Նրանք նկարում էին պատերազմը» գիրքը կինովավերագրողների մասին է

Պատերազմը մարդկությանը պատուհասող ամենասոսկալի երևույթներից է, եթե ոչ ամենասոսկալին, որը իրավամբ հաճախ համեմատում են դժոխքի հետ... «Երբ 1990-ին պատերազմը ներխուժեց մեր երկիր և կինոմատոգրաֆ, մեր օպերատորները, ռեժիսորներն ու լրագրողները, ի տարբերություն այլ երկրների, պատերազմի վավերագրության փորձ չունեին: Կինեմատոգրաֆիստներն իրենց կամքով, տեխնիկական ու նյութական սուղ հնարավորություններով էին ճակատ մեկնում, երբեմն չունենալով տեսաերիզի անհրաժեշտ պաշար: Կյանքի գնով իրականացված նկարահանումները շատ հաճախ ոչնչացվում էին սեփական ձեռքերով, որպեսզի տվյալ ժապավենի վրա նոր նկարահանում արվեր»,- «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի նախաբանում պատմում է խմբագիր Անահիտ Հարությունյանն, ում համոզմամբ` այսօր պատերազմի վավերագրողներին ճանաչված լինելը չէ, որ մտահոգում է, այլ պահպանելն այն, ինչ փրկվել է իրենց նկարահանումներից:

Պատերազմը նրանց դարձրեց ավելի լռակյաց, ավելի տխուր. «Նրանք նկարում էին պատերազմը» գիրքը պատերազմը վավերագրողների մասին է
Պատերազմը նրանց դարձրեց ավելի լռակյաց, ավելի տխուր. «Նրանք նկարում էին պատերազմը» գիրքը պատերազմը վավերագրողների մասին է
Գիրքը յուրահատուկ կերպով բացահայտում է պատերազմի տխուր, երբեմն` դաժան հետևանքները յուրաքանչյուրի կյանքում: Պատերազմից հետո վերսկսել ապրել ու նայել առաջ. մեկին հաջողվում է, մյուսին` ոչ այնքան: Գրքում ընդգրկված է 34 վավերագրողի կյանքն ու պատերազմում ապրած օրերը: «Ամենասարսափելին առաջին տասն օրերն էին, հետո սովորեցի»,- հիշում է կինօպերատոր Լևոն Աթոյանցը. «Նայում ես` մարդիկ հանգիստ են, անգամ կատակներ են անում: Մի կողմում պայթյուններ են, մյուս կողմում` հանգիստ զրուցում են: Նկարահանման ժամանակ վախ չես զգում, դու պարզապես գործ ես անում: Բայց սարսափելի մի տեսարան նկարեցի, որից ուշքի չէի գալիս: 12 նոր երիտասարդներ էին եկել: Անզգուշորեն զինամթերքի մոտ կրակ էին վառել, որպեսզի տաքանան: Հզոր պայթյունից 12-ի մարմիններն էլ կտոր-կտոր էին եղել: Ես այդ տեսարանը նկարեցի, թվում էր` վախի զգացողությունն ամբողջությամբ կորցրել եմ, բայց ավելի ուշ սարսափելի սրտխառնոց սկսվեց: Միանգամից երկու ծխախոտ դրեցի բերանս, մեկը չէր օգնի: Հետո օղի տվեցին ինձ...Դաժան բան է պատերազմը»:
Պատերազմը նրանց դարձրեց ավելի լռակյաց, ավելի տխուր. «Նրանք նկարում էին պատերազմը» գիրքը պատերազմը վավերագրողների մասին է
Պատերազմը նրանց դարձրեց ավելի լռակյաց, ավելի տխուր. «Նրանք նկարում էին պատերազմը» գիրքը պատերազմը վավերագրողների մասին է
Կինովավերագրողներն անկեղծանում են, որ պատերազմը գրքերով, տեքստերով, պատմելով հնարավոր չէ ներկայացնել: Իրականում այն բոլորովին ուրիշ է` առաջին մարտ, առաջին հանդիպումը հակառակորդի հետ, պատերազմի դաշտում անցկացրած առաջին գիշերը: Ռեժիսոր, օպերատոր Սամվել Թադևոսյանն, ում պատերազմը վերջնականապես բերեց կինո, 1990-ից պարբերաբար մեկնել է Արցախ, նկարահանումներ կատարել: Եղել է կռվի բոլոր ճակատներում ու համոզվել, որ պատերազմը հարցեր լուծելու ամենագրագետ եղանակն է. «Բայց քանի դեռ ունենք հարևաններ, որոնք հարյուրավոր տարիներ մեզ դիտում են որպես կերակուրի, ստիպված ենք պաշտպանվել: Լևոն Աթոյանց, Գրիգոր Ավետիսյան, Սամվել Ամիրխանյան, Սամվել Թադևոսյան, Վարդգես Բաղրյան, Նորեկ Գասպարյան, Կարեն Գևորգյան, Ռոմիկ Խաչատրյան, Արմեն Խաչատրյան, Տաճատ Եսայան և այլք... նրանք նկարում էին պատերազմը, նրանք Արցախյան պատերազմի կինովավերագրողներն են:
Պատերազմը նրանց դարձրեց ավելի լռակյաց, ավելի տխուր. «Նրանք նկարում էին պատերազմը» գիրքը պատերազմը վավերագրողների մասին է
Պատերազմը նրանց դարձրեց ավելի լռակյաց, ավելի տխուր. «Նրանք նկարում էին պատերազմը» գիրքը պատերազմը վավերագրողների մասին է
«Ոչ ոք նրանց մասին չգիտի, թե ովքեր են եղել նրանք, որ հեռուստատեսության կամ կինոստուդիայի օպերատորներ են եղել, քանի՞սն են եղել նրանք, կա՞ն արդյոք զոհվածներ նրանցից, ի՞նչ պայմաններում են աշխատել ճակատում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գիրքը կազմողներից Ռուզան Բագրատունյանն, ում խոսքով` լայն հասարկությանն այդ անուններն անհայտ է, նրանց ոչ ոք չի ճանաչում։ Եվ հենց այդ ժամանակ էլ ծնվեց գրքի գաղափարը։ «Իհարկե, երկու տարի՝ 2014թ․ սկսած մենք փնտրում էինք ֆինանսավորման աղբյուրներ, դիմեցինք շատ գերատեսչությունների և կազմակերպությունների, անհատների ու հիմնադրամների, և ի վերջո 2016թ․ Մշակույթի նախարության պատասխանատունենրն հավանեցին ծրագիրն ու աջակցեցին տպագրությանը (տրամադրելով՝1,5 մլն դրամ)»,- նշեց մեր զրուցակիցը: Նա շեշտեց, որ ամբողջ գումարն ուղղվել է գրքի տպագրությանը։ «Ինչ վերաբերում է բովանդակային աշխատանքներին, ապա պետք է նշեմ, որ այն ամբողջապես կատարվել է նվիրումով ու պարտքի զգացոմով՝ սկսած գրքի ձևավորումից, որն իր վրա վերցրեց «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան, իսկ ավելի ուշ «IDeA» հիմնադրամը ստանձնեց գրքի անգլերեն թարգմանությունը։ Ինչևիցե, գիրքն արդեն տպագրված է»։
     Նշենք, որ գիրքը երկլեզու է` հայերեն և անգլերեն։ «Ընդգրկված 34 վավերագրողների մասին տեղեկացել ենք ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարություններից, մի մասին էլ հենց իրենք` տղաներն են ասել, անուներ են տվել ու մենք գնացել ենք դրանց հետքերով․ մեկը մյուսի մասին է պատմել ու մենք էլ գտել ենք նրանց։ Մի քանիսն էլ արդեն Հայաստանում չեն, նրանց հետ էլ սկայպի միջոցով ենք կապվել: Մի խոսքով փորձել ենք գտնել բոլորին, բայց ինչ որ մարդիկ հնարավոր է և դուրս են մնացել, մենք չգիտենք»։
     Գիրքում որպես ներդիր տեղ են գտել երկու խտասկավառակներ՝ տղաների նկարած նյութերից: Ընդգրկված են ընդամենը 19 վավերագրողի նյութերը, քանի որ մյուսները, պարզապես նյութեր չունեին։
     Ամփոփելով` մեր զրուցակիցը նշեց, որ առաջիկայում, ըստ նախնական պայմանավորվածության, հունիսի 29-ին տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որին հրավիրվելու են բոլոր վավերագրողները, ովքեր ընդգրկված են գրքում։
     Անի Մնացականյան

5234 | 0
Facebook