Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեղադրող դատախազն Արարատ Խանդոյանի համար 4 տարի ազատազրկում է պահանջել

14:20, հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Մեղադրող դատախազն Արարատ Խանդոյանի համար 4 տարի ազատազրկում է պահանջել
     Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստի ժամանակ մեղադրական ճառով հանդես է եկել գործով մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը: Վերջինը միջնորդել է Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման։ Մեղադրող դատախազի խոսքով՝ ինքն այդքան պատժաչափ է պահանջում, քանի որ Աարարատ Խանդոյանն իրեն մեղավոր չի ճանաչել և չի զղջացել կատարածի համար:
     Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին, որի ժամանակ պաշտպանական ճառով հանդես կգա Արարատ Խանդոյանի պաշտպան Արայիկ Ղարագյոզյանը։
     Նշենք, որ այսօրվա դատական նիստին ներկա է գտնվել նաև համաներմամբ ազատ արձակված, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:
     Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման է ենթարկվել հուլիսի 20-ին` Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:
3108 | 1
Facebook