Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաստիքը վերացվում է

14:45, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաստիքը վերացվում է
     Առաջիկայում կվերացվի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաստիքը, որն այժմ զբաղեցնում է Դավիթ Հարությունյանը: Ասում են՝ սա կառավարության հերթական ծրագիրն է՝ «պահի նպատակահարմարության» շրջանակներում։ Երբ կառավարությանը պետք է լինում տարանջատել նախարարություններն՝ այս կամ այն պաշտոնյային անգործ չթողնելու համար, այդպես է վարվում։ Իսկ երբ անհրաժեշտ է լինում կենտրոնացնել գերատեսչությունը մեկ անձի ձեռքում, միավորում է դրանք։ Ըստ լուրերի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն առաջիկայում հնարավոր է նշանակվի Արդարադատության նախարար կամ փոխվարչապետ, դա է պատճառը, որ այդ պաշտոնը դառնում է հայեցողական։
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
18558 | 1
Facebook