Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին». Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյան

22:50, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
«Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին». Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյան

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը 52 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Հայաստանը ներկայացնող Տիգրան Կիրակոսյանը։ Եզրափակչում մեր սամբիստը 5։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագասիֆ Սամեդովին։ Մրցելույթից իր տպավորություններով Կիրակոսյանը կիսվեց MAMUL.am-ի թղթակցի հետ:

«Իհարկե հեշտ չտրվեց հաղթանակը։ Մրցակիցս նույնպես փորձառու մարզիկ է, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Այս անգամ ես ավելի ուժեղ գտնվեցի, ավելի լավ էի պատրաստվել։ Եզրափակչում ադրբեջանցուն հաղթելուց հետո, միանշանակ, հաղթանակս նվիրում եմ մեր հայ զինվորներին»,- նշեց Տիգրանը։

Կիրակոսյանն ավելացրեց, որ մարզիչները գոհ էին իր մրցելույթից. «Մարզիչներս, իհարկե գոհ էին։ Հաղթելուց հետո ինձ ասացին, որ շատ խելացի գոտեմարտեցի»։

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Տիգրանը նշեց, որ հունիսի 8-ին մեկնելու է Ղազախստան՝ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու։

Տիգրան Կիրակոսյանի հաղթական գոտեմարտը
Տիգրան Կիրակոսյանի պարգևատրման արարողությունը
6027 | 0
Facebook