Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եվրոպական այդ ո՞ր առաջատար պետությունն է մարդու իրավունքների հանձնաժողովը կրճատում»․ Աժ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը

14:00, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
«Եվրոպական այդ ո՞ր առաջատար պետությունն է մարդու իրավունքների հանձնաժողովը կրճատում»․ Աժ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը

Ազգային ժողովը քննարկում է մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը:
     ՀՀԿ-ն առաջարկում է, որ մշտական հանձնաժողովների թիվը 12-ից կրճատվի 9-ի: Հարցի հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանն ասաց, որ մի քանի հանձնաժողովներ մոտ են իրար ոլորտներով, ուստի դրանք կմիավորվեն և կդառնան մեկ հանձնաժողով․ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի մասին է, որն առաջարկվում է միավորել պետաիրավական հարցերի հանձնաժողովին։
     Երկու իրար մոտ ոլորտներ են նաև առողջապահության և սոցիալական հանձնաժողովները:
     Երրորդ վերամիավորված հանձնաժողովներն են լինելու գյուղատնտեսության ու տեղական կառավարման հանձնաժողովները:
     «Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանը մտահոգություն հայտնեց հատկապես մարդու իրավունքների հանձնաժողովի կրճատման հետ կապված։ «Ծանրաբեռնում ենք մի հանձնաժողով, որն առանց այդ էլ ծանրաբեռնված է․ պետաիրավականը չի կարող այդ բեռը կրել իր վրա»,- ասաց պատգամավորը։
     Դաշինքից Մանե Թանդիլյանը շարունակեց․ «Եվրոպական այդ ո՞ր առաջատար պետությունն է մարդու իրավունքների հանձնաժողովը կրճատում՝ ստորադասելով կարևորությունը»։
     «Կարո՞ղ է սա արված է հենց այն նպատակով, որ «Ելք»-ը հանձնաժողովի նախագահ չունենա»,- սա էլ դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցադրում է։
     Հարցի քննարկումը շարունակվում է։

«Եվրոպական այդ ո՞ր առաջատար պետությունն է մարդու իրավունքների հանձնաժողովը կրճատում»․ Աժ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը
3008 | 1
Facebook