Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը

16:35, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը
     Ավարտվեց Աժ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը։ Ձայների 88 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանի խոսնակ ընտրվեց հանրապետական կուսակցությունից առաջադրված Արա Բաբլոյանը։
     Մինչ քվեարկությունը, ՀՅԴ-ն հայտարարել էր, որ քվեարկելու է Բաբլոյանի օգտին, մինչդեռ «Ծառուկյան» դաշինքի ոչ մի ներկայացուցիչ իր դիրքորոշումը չէր հայտնել: «Ելք»-ն առաջադրել էր Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, որը հավաքել էր 12 կողմ, 88 դեմ ձայն։
     105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել 100 պատգամավոր։
    
     Արա Բաբլոյանը ծնվել է 1947 թվականի մայիսի 5-ին Երևանում:
     1965-1971 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետում։
     1970 թվականին աշխատել է թիվ 8 պոլիկլինիկայում
     1972 թվականին՝ Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում՝ որպես մանկական վիրաբույժ և ուրոլոգ։ 1977 թվականին Լենինգրադում պաշտպանել է թեկնածուական թեզ, ընտրվել է ԵՊԲՀ-ի մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ։
     1982 թվականին նշանակվել է Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուռոլոգիական բաժանմունքի վարիչ։
     1987 թվականին Լենինգրադի մանկաբուժության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ։ Նույն տարում դարձել է ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ:
     1989 թվականին՝ պրոֆեսոր, իսկ 1997-2006 թթ՝ ամբիոնի վարիչ։
     1989 թվականին անցել է երիկամի փոխպատվաստման մասնագիտացում Շվեյցարիայում և Բելգիայում։
     1990 թվականին մասնագիտացված ուռոնեֆրոլոգիայի և մանկական վիրաբուժության կենտրոն է հիմնադրել։
     1991-1997 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար։ 2003 թվականին հիմնել է «Արաբկիր» բժշկական համալիր՝ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ։ 2006 թվականին ընտրվել է ԵՊԲՀ մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ։
     2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2007 թվականի հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
     2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2012 թվականի մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Աշխատությունները վերաբերում են մանկական վիրաբուժության, ուրոնեֆրոլոգիայի, փոխպատվաստման, անհետաձգելի վիրաբուժության հարցերին։ Հայաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի անդամ։
     2003-2005 թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի ռեգիոնալ կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ։
     Հեղինակ է 3 գյուտերի, 4 մենագրության, 160-ից ավելի գիտական հոդվածների։
     Ամուսնացած է, ունի 2 տղա:
5666 | 6
Facebook