Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ փոխնախագահներ

20:15, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ փոխնախագահներ

ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում տեսնում է Արա Բաբլոյանին, փոխնախագահները կլինեն Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
     Նա նշեց, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկել են Վահրամ Բաղդասարյանին, խմբակցության քարտուղար` Գագիկ Մելիքյանին:Շարմազանովի խոսքով` ՀՀԿ-ն նաև առաջարկելու է այժմ գործող 12 մշտական հանձնաժողովները կրճատել և դարձնել 9-ը։ Հանրապետականին այդ դեպքում բաժին կհասնի վեց հանձնաժողով։
     Ֆինանասաբյուջետային հանձնաժողովը կգլխավորի Գագիկ Մինասյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Արմեն Աշոտյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանը, Ներքին գործերի և պաշտպանության հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանը, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը՝ Հակոբ Հակոբյանը։

6108 | 6
Facebook