Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախագահի հրամանագրերով Արփինե Հովհաննիսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ալիկ Սարգսյանն ազատվել են պաշտոններից

15:30, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
Նախագահի հրամանագրերով Արփինե Հովհաննիսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ալիկ Սարգսյանն ազատվել են պաշտոններից

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արփինե Հովհաննիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ՝ Արփինե Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։
     Նախագահի մեկ այլ հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
     Սերժ Սարգսյանի հաջորդ հրամանով էլ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է ազատվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից։

5248 | 1
Facebook