Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը պարզում է Հրազդանում հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը

17:05, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
Ոստիկանությունը պարզում է Հրազդանում հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու նորածնի մահվան հանգամանքները։
     2017թ. մայիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:
     Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն։
     Նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարման ընթացքում դատաբժիշկների կողմից բռնության հետքեր երեխայի վրա չեն հայտնաբերվել։
     Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նորածնի մոր, ինչպես նաև փոքրիկի մարմինը նշված տարածք տեղափոխած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

6197 | 0
Facebook