Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԸՀ-ն ամփոփեց բոլոր տեղամասերի արդյունքները. ՀՀԿ՝ 71.25%, «Ելք»՝ 21%, «Երկիր ծիրանի»՝ 7.75%

03:15, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
ԿԸՀ-ն ամփոփեց բոլոր տեղամասերի արդյունքները. ՀՀԿ՝ 71.25%, «Ելք»՝ 21%, «Երկիր ծիրանի»՝ 7.75%
     ԿԸՀ-ն հաշվարկել է մայիսի 14-ին Երևանի բոլոր ընտրատեղամասերի (474) նախնական արդյունքները: Հաղթել է ՀՀԿ-ն, որի օգտին է քվեարկել ընտրողների 71.25%-ը (240 036 քվե), երկրորդ տեղում է «Ելք» դաշինքը՝ 21.00%-ով (70 731 քվե), «Երկիր ծիրանի» կուսակցությունն ստանում է ձայների 7.75%-ը (26 109 քվե):
     ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է ընտրողների 40,99%-ը:
     Հիշեցնենք՝ եթե կուսակցությունն ստանում է մանդատների մեծամասնությունն, ապա նրա ընտրական ցուցակի առաջին համարը դառնում է քաղաքապետ։ Քանի որ ընտրություններին ընդամենը երեք ուժ է մասնակցում, ավագանի անցնելու շեմ այս դեպքում չի գործում, երեք ուժերից էլ ներկայացուցիչներ կլինեն ավագանիում։ Իսկ ավագանու անդամների թիվը 65-ն է:
ԿԸՀ-ն ամփոփեց բոլոր տեղամասերի արդյունքները. ՀՀԿ՝ 71.25%, «Ելք»՝ 21%, «Երկիր ծիրանի»՝ 7.75%
ԿԸՀ-ն ամփոփեց բոլոր տեղամասերի արդյունքները. ՀՀԿ՝ 71.25%, «Ելք»՝ 21%, «Երկիր ծիրանի»՝ 7.75%
7445 | 4
Facebook