Ոստիկանները Տարոն Մարգարյանի շտաբից ուժով դուրս հանեցին «Երկիր ծիրանի» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա դստերը բերման են ենթարկել Նոր Նորքի ոստիկանական բաժին:
Հիշեցնենք` քիչ առաջ լարված իրավիճակ էր Տարոն Մարգարյանի՝ Ավանի շտաբերից մեկում: Զարուհի Փոստանջյանը պահանջում էր ցույց տալ շտաբի դարակում դրված ցուցակները։ Շտաբի անդամը, սակայն, հրաժարվում էր բացել դարակները` նշելով, որ ոչ ոք իրավունք չունի իր դարակները ստուգել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Փոստանջյանի դստերն ազատ են արձակել։