Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժամը 22։00-ին Տարոն Մարգարյանին սպասում եմ Հանրայինում՝ բանավեճի»․ Փաշինյան

12:45, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
«Ժամը 22։00-ին Տարոն Մարգարյանին սպասում եմ Հանրայինում՝ բանավեճի»․ Փաշինյան
     «Պահանջում եմ, որ այսօր ժամը 22։00-ին Հանրային հեռուստաընկերությունը հրավիրի բանավեճ․ Տարոն Մարգարյանին սպասում եմ Հանրայինում։ ԹիՎի-ն տեխնիկական լավ հնարավորություններ ունի, արագ կկազմակերպի ամեն ինչ, կարծում եմ՝ պատրաստ պետք է լինեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
     Ավելի վաղ ՀՀԿ-ն արձագանքել էր Փաշինյանին՝ ասելով, թե ինչու բանավեճ տեղի չի ունենում նրա ու Տարոն Մարգարյանի միջև։ «Փոստանջյանն ու Փաշինյանը հրապարակային քաղաքական գործիչներ են, իսկ Մարգարյանը՝ քաղաքի մենեջեր է, կառավարիչ ու չի կարելի միևնույն հարթակում համադրել տարբեր տեսակի գործունեությամբ զբաղվող անձանց։ Նույնն է, ոնց որ Փոստանջյանին կամ Փաշինյանին դիսպետչերական գիշերային խորհրդակցության տանենք՝ ձնամաքրման հետ կապված»,- նշել էր Արմեն Աշոտյանը։
6001 | 2
Facebook