Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին և հաջողություն մաղթել ԱԺ-ում

11:50, հինգշաբթի, 11 մայիսի, 2017 թ.
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին և հաջողություն մաղթել ԱԺ-ում

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Ձեզ` տիկին Հովհաննիսյան, արդյունավետ աշխատանքի համար: Ցանկանում եմ ամենայն բարիք և այն արդյունավետությունը, որ ցուցաբերել եք կառավարությունում, ցուցաբերեք նաև Ազգային ժողովում»,- ասաց վարչապետը:
     Իր հերթին Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց գործադիրի անդամներին համատեղ աշխատանքի համար ու բոլորին մաղթեց արդյունավետ գործունեություն։
     Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, Արփինե Հովհաննիսյանը նշանակվելու է ԱԺ փոխնախագահ։

28909 | 5
Facebook