Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տարոն Մարգարյանին բանավեճի կանչելը նույնն է, որ գիշերային խորհրդակցության տանենք Փոստանջյանին կամ Փաշինյանին»․ Արմեն Աշոտյան

12:15, հինգշաբթի, 11 մայիսի, 2017 թ.
«Տարոն Մարգարյանին բանավեճի կանչելը նույնն է, որ գիշերային խորհրդակցության տանենք Փոստանջյանին կամ Փաշինյանին»․ Արմեն Աշոտյան
     ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը, «Հարցազրույցի» եթերում պատասխանելով հարցին՝ ինչու բանավեճ չի կայանում քաղաքապետի թեկնածուների միջև, այսպես է պատասխանել․ «Փոստանջյանն ու Փաշինյանը հրապարակային քաղաքական գործիչներ են, իսկ Մարգարյանը՝ քաղաքի մենեջեր է, կառավարիչ ու չի կարելի միևնույն հարթակում համադրել տարբեր տեսակի գործունեությամբ զբաղվող անձանց։ Նույնն է, ոնց որ Փոստանջյանին կամ Փաշինյանին դիսպետչերական գիշերային խորհրդակցության տանենք՝ ձնամաքրման հետ կապված»։
     Հիշեցնենք՝ օրեր առաջ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը բացատրել էր, թե ինչու է ՀՀԿ-ն տարբեր պատճառաբանություններով խուսափում հրապարակային բանավեճից․ «ՀՀԿ-ն հասկանում է, որ Տարոն Մարգարյանին ինձ հետ բանավեճի ուղարկելը նշանակում է նրան ուղարկել քաղաքական զոհաբերության, մատաղի՝ անլեզու գառան նման»,- ասել էր Փաշինյանը։
4660 | 10
Facebook