Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ՀԴԲ ղեկավարին

10:45, չորեքշաբթի, 10 մայիսի, 2017 թ.
Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ՀԴԲ ղեկավարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելի որոշում է կայացրել և աշխատանքից հեռացրել Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին` հայտարարելով, թե վերջինը չի կարող կատարել իր պարտականությունները:
     Թրամփի այդ որոշումն արժանացել է դեմոկրատների բուռն քննադատությանը:
     Քոմին հետաքննություն է իրականացնելիս եղել Թրամփի գործընկերների նկատմամբ, ովքեր, ենթադրաբար, կապեր ունեն Ռուսաստանի հետ: Հատկանշական է, սակայն, որ նախագահական ընտրություններում պարտության համար դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը մեղադրել է Ջեյմս Քոմիին:
     Քոմիին ՀԴԲ ղեկավար էր նշանակել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, 2013թ.` 10 տարի ժամկետով:

7838 | 0
Facebook