Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական դեպք Արցախում. զինվորական Վիլիսն ընկել է ջրամբարը. 3 զինվոր ջրահեղձ է եղել

21:25, երկուշաբթի, 08 մայիսի, 2017 թ.
Ողբերգական դեպք Արցախում. զինվորական Վիլիսն ընկել է ջրամբարը. 3 զինվոր ջրահեղձ է եղել
     SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն է ընկել Վիլիս մակնիշի ավտոմեքենան:
     Վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ են եղել: Ջրահեղծ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս են բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են: Նախնական տեղեկություններով՝ ջրահեղծ եղածները ժամկետային զինծառայողներ են:
16740 | 3
Facebook