Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բոքո Հարամ»-ը 3 տարվա գերությունից ազատ է արձակել ավելի քան 80 աշակերտուհու

11:35, կիրակի, 07 մայիսի, 2017 թ.
«Բոքո Հարամ»-ը 3 տարվա գերությունից ազատ է արձակել ավելի քան 80 աշակերտուհու

Իսլամական «Բոքո Հարամ» ռազմական խմբավորումն ազատ է արձակել դպրոցահասակ տասնյակ աղջիկների, որոնց դեռ 3 տարի առաջ գերեվարել էր Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող դպրոցներից մեկից: Այս մասին հայտնել են նիգերիական իշխանությունները:

Նրանց ազատ են արձակել նիգերիական կառավարության հետ բանակցությունների արդյունքում:

Ընդհանուր առմամբ գրոհայինները գերեվարել էին 276 աղջիկ երեխայի: Սակայն մինչև վերջին խմբի ազատ արձակումը կարծում էին, թե հափշտակվածների թիվը 195 է:

Ազատ արձակվածների ստույգ թիվն անհայտ է, բայց 80-ից ավելի է:

Sahara Reporters-ը հայտնում է, որ աղջիկներն այժմ գտնվում են Բանկի քաղաքում՝ սպասելով իրենց տեղափոխող օդանավին: Նրանց նախ կտեղափոխեն անվտանգ վայր, ինչից հետո կհարցաքննեն ու կուղարկեն տուն:

«Բոքո Հարամ»-ի գրոհայինները գերեվարված աշակերտուհիներին ազատ են արձակում խումբ առ խումբ: Սրանից առաջ ազատել էին 21 աղջկա՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կազմակերպության հետ բանակցություններից հետո: Եվս 50 աղջա հաջողվել էր փախչել: Նրանք պատմել են, որ բոլոր երեխաներին ստիպել են մահմեդականություն ընդունել, ոմանց էլ՝ ամուսնանալ իրենց գերեվարողների հետ: Դպրոցականներից ոմանք այդ ամուսնություններից երեխաներ են ունեցել:

Նշենք, նաև, որ իրենց գոյության 7 տարիների ընթացքում եվրոպական արժեքների դեմ պայքարող այս խմբավորումը գերի է վերցրել հազարավոր մարդկանց, կոտորել ավելի քան 30 հազարին:
     Ավելի վաղ խմբավորումը տեսանյութ էր հրապարակել՝ ցուցադրելով գերեվարված աղջիկներից 15-ին:

10924 | 0
Facebook