Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թանգարանների գիշեր»-ը կմեկնարկի մայիսի 20-ին

17:35, շաբաթ, 06 մայիսի, 2017 թ.
«Թանգարանների գիշեր»-ը կմեկնարկի մայիսի 20-ին

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր՝ մայիսի 6-ին, հրաման է ստորագրել, որով 2017թ. մայիսի 9-ին և մայիսի 28-ին նախարարության ենթակայության թանգարանները կաշխատեն ժամը 10։00-ից մինչև 18։00-ն, իսկ Թանգարանների գիշեր միջոցառմանը՝ մայիսի 20-ին, կաշխատեն ժամը 18։00-ից մինչև 24։00-ն։ Նույն հրամանով նախարարը թանգարանների տնօրեններին հանձնարարել է նշված ժամանակում ապահովել այցելուների սպասարկման համար անհրաժեշտ անձնակազմ և թանգարանի ցուցանմուշների անվտանգությունը, իսկ անձնակազմի համար՝ աշխատանքային ներգրավվածություն օրենքով սահմանված կարգով։

4624 | 0
Facebook