Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

''Բազմազանության շքերթը'' ձախողվեց ապատեղեկատվության պատճառով

18:16, երկուշաբթի, 21 մայիսի, 2012 թ.
''Բազմազանության շքերթը'' ձախողվեց ապատեղեկատվության պատճառով

Այսօր առավոտից մամուլում տեղեկություն էր տարածվել, թե քաղաքում գեյ-շքերթ է լինելու: Նախաձեռնող կազմակերպությունների թվում նշվում էր նաև ''Կանանց ռեսուրսային կենտրոն'' հասարակական կազմակերպության անունը: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում կազմակերպության ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանն ասել է. ''Իրականում այսօր մի քանի հասարակական կազմակերպություններ միավորվել էին` ներկայացնելու իրենց շահառուներին հուզող հարցերը: Նախաձեռնությունը կոչվում էր ''բազմազանության շքերթ'': Մեր կազմակերպությունը պետք է ներկայացներ փախստական և բռնության ենթարկված կանանց խնդիրները: Սակայն մեզ չհաջողվեց իրականացնել այդ նախաձեռնությունը` երիտասարդների ապատեղեկատվության պատճառով: Երիտասարդների մի խումբ` անտեղյակ լինելով ամենից, անգամ հաշմանդամների հանդեպ էին ագրեսիվություն ցուցաբերում: Շնորհիվ ոստիկանության աշխատակիցների` մենք կարողացանք առանց միջադեպերի դադարեցնել բոլոր միջոցառումները, որոնք ծրագրվում էին այսօր: Արդյունքում` բոլոր հաշմանդամներն ու փախստական կանայք, որոնց նվիրված էր այսօրվա նախաձեռնությունը, շատ վատ վիճակում հետ գնացին'':

2760 | 2
Facebook