Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

12 ըմբոստացածներից 8-ը, ովքեր մանդատ ստացան, առաջիկայում վայր են դնելու իրենց մանդատները. «Ժամանակ»

11:05, շաբաթ, 06 մայիսի, 2017 թ.
12 ըմբոստացածներից 8-ը, ովքեր մանդատ ստացան, առաջիկայում վայր են դնելու իրենց մանդատները. «Ժամանակ»

«Նախօրեին ԿԸՀ-ից իր ինքնա­բացարկի դիմումը հետ վեցրած, իսկ երեկ պատգամավորական մանդատ ստացած «Ծառուկյան» դաշինքի անդամ Վահան Կարա­պետյանը' Չերիի Վահանը, Նապոլեոն Ազիզյանի օրինակով պատրաստվում է Աժ-ի առաջին նիստին վայր դնել մանդատը, եթե միայն Ծառուկյանն ակնար­կի այդ մասին: «Ժամանակ»-ի հետ զրույցում Վահան Կարապե­տյանը, նախ, հայտարարեց, որ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ինքն է ներկայացրել, քանի որ հիսաթափված է եղել ընտրու­թյունների ժամանակ իր ստա­ցած ձայներից: Ավելի շատ ձայն էր ակնկալում: Բայց հետո ընտ­րողների հետ հանդիպումներից հասկացել է, որ մարդիկ ուզում են իրեն տեսնել Աժ-ում, և գնա­ցել ու հետ է վերցել իր դիմումը ու միանգամից այդ մասին տեղյակ պահել Ծառուկյանին: Ծառուկյանն էլ ասել է' կգաս ԱԺ' կորո­շենք: Մեզ հասած տեղեկություն­ներով' 12 ըմբոստացածներից 8- ը, ովքեր մանդատ ստացան, այս օրինակով առաջիկայում վայր են դնելու իրենց մանդատները»,-գրում է թերթը:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

6765 | 0
Facebook