Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կաշառք վերցնելու համար մեղադրվող դատավորի ինքնազգացողությունը դատարանում վատացել է

15:45, ուրբաթ, 05 մայիսի, 2017 թ.
Կաշառք վերցնելու համար մեղադրվող դատավորի ինքնազգացողությունը դատարանում վատացել է

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու և ստանալու գործով դատական նիստի ժամանակ Իշխան Բարսեղյանի ինքնազգացողությունը վատացել է:
     Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ստիպված են եղել դատարան շտապօգնություն կանչել: «Իմ պաշտպանյալի ճնշումը բարձրացել է, հասել 200-ի: Բացի ճնշման տատանումներից իմ պաշտպանյալն առողջական այլ խնդիրներ էլ ունի, ձերբակալելու ընթացքում նրա նկատմամբ բռնություն է կիրառվել»,- տեղեկացրել է պաշտպանը:
     Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

4119 | 1
Facebook