Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակվելու է գալիք ամիսներին, մեր ջանքերը հաշտեցման չբերեցին. ԵԱՀԿ գրասենյակ

22:10, հինգշաբթի, 04 մայիսի, 2017 թ.
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակվելու է գալիք ամիսներին, մեր ջանքերը հաշտեցման չբերեցին. ԵԱՀԿ գրասենյակ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն ափսոսանք են հայտնել, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության մանդատի ժամկետը երկարաձգելու շուրջ: «Ցավալի է, որ, չնայած երկարատև ջանքերին, Մշտական խորհուրդը չի կարողացել համաձայնության գալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու և գրասենյակի կարևոր աշխատանքի շարունակականությունն ապահովելու հարցում: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ողջունել է տարբեր վայրերում ԵԱՀԿ­ի ներկայությունը և կոչ է արել տալ գրասենյակներին գործունեության մանդատներ և բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, որպեսզի նրանք կարողանան կյանքի կոչել իրենց համար կարևոր ծրագրերը: Բայց, ցավոք, ևս մեկ գործունեության դաշտ փակվում է»,-­ ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը:
     Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը շեշտել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության, ինչպես նաև տարածաշրջանում ԵԱՀԿ­ի ակտիվ մնալու կարևորությունը: «Հաշվի առնելով անցած տարիների ընթացքում Վրաստանում և Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակների փակումը` երևանյան գրասենյակը խորհրդանշական նշանակություն և մեծ կարևորություն ունի, որը չպետք է փակվի»,­ նշել է Վիգենինը: Նա հույս է հայտնել, որ մինչև երևանյան գրասենյակի փակումը միջանկյալ ժամանակահատվածում հնարավոր կլինի հասնել փոխզիջումային լուծման, որպեսզի երկիրը հնարավորություն ստանա օգտվել ԵԱՀԿ գրասենյակի աջակցությունից:

4683 | 0
Facebook