Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գեներալ Ապրիամովն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և զինծառայությունից

12:40, չորեքշաբթի, 03 մայիսի, 2017 թ.
Գեներալ Ապրիամովն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և զինծառայությունից

Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանգրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը` որոշում եմ.

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից»

3948 | 0
Facebook