Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հնգյակին լույս աշխարհ բերած կինը 23 տարեկան է. նոր մանրամասներ

12:25, չորեքշաբթի, 03 մայիսի, 2017 թ.
Հնգյակին լույս աշխարհ բերած կինը 23 տարեկան է. նոր մանրամասներ
     Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այօր առավոտյան 23-ամյա կինը հնգյակ է լույս աշխարհ բերել՝ 4 աղջիկ և 1 տղա: Նրանք ծնվել են հղիության յոթերորդ ամսում՝ կեսարյան հատումով: Երեխաները Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքի առաջնեկներն են: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում երեխաների տատիկը՝ տիկին Արմինեն ասաց, որ սկզբում իրենց ասել էին եռյակ է: «Մենք սկզբից իմացել էինք եռյակ է, հետո, երբ եկանք «էխոյի», ասացին, որ հինգն են: Շատ էինք ուրախացել․․․ Դեռ չենք պատկերացնում, շոկի մեջ ենք, սպասում ենք հարսիկին բարձրացնեն պալատ»: Տիկին Արմինեն նշեց, որ երեխաների ծնողներն ընդամենը մեկ տարվա ամուսիններ են: Հարսը 23 տարեկան է, տղան՝ 24:
     Երեխաներից մեկը կշռում է 650, իսկ մյուսները` մոտ 900 գրամ: Տղային կանվանեն պապիկի անունով՝ Արա, իսկ աղջիկներին՝ Աննա, Լիլիթ, Ռոզի, Թեհմինե:
12580 | 1
Facebook