Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի ԱԺ փոխնախագահ. «Ժամանակ»

10:00, չորեքշաբթի, 03 մայիսի, 2017 թ.
Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի ԱԺ փոխնախագահ. «Ժամանակ»

«Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից և կվերցնի ԱԺ մանդատը և, անխոս, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Թեև նրա անունը շրջանառվում է նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: Երեկ, երբ Արփինե Հովհաննիսյանի ԱԺ գնալը վերջնականապես հստակեցվեց, ակտիվացան քննարկումները, թե ով է լինելու արդարադատության նոր նախարարը: Շրջանառվող անունները դեռ շատ չեն: Ամենահավանականը համարվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Գևորգ Կոստանյանը»,- գրում է թերթը:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

4912 | 0
Facebook