Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթաշենում ծառեր հատողը ազատ է արձակվել

11:35, շաբաթ, 29 ապրիլի, 2017 թ.
Դավիթաշենում ծառեր հատողը ազատ է արձակվել

Դավիթաշենում թվով 29 բարդի և թեղի տեսակի ծառեր հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանին երեկ ազատ են արձակել: «Իմ պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն էի ներկայացրել դատախազին, որը բավարարվել է: Ալեքսան Սամսոնյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,- այս մասին MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսան Սիմոնյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:
     Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել
     ՔՕ-ի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ծառերի, թփերի, բուսածածկի ապօրինի հատումը խոշոր վնաս պատճառելով:

3888 | 0
Facebook